Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից
Աշխարհ
Բժիշկները հիվանդանոցից դուրս են գրել Հարավաֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) նախկին նախագահ, երկար տարիներ սևամորթների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկած Նելսոն Մանդելային, որին շաբաթ օրը տեղափոխել էին հիվանդանոց այն բանից հետո, երբ նա սուր ցավեր էր ունեցել որովայնի շրջանում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը` հղում կատարելով ՀԱՀ կառավարության ներկայացուցչի հայտարարությանը:
Ինչպես երեկ` փետրվարի 25-ին, հաղորդել էր Լուրեր.com-ը, Մանդելան տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և ենթարկվել էր վիրահատության: Այսօր ՀԱՀ Պաշտպանության նախարար Լինդիվե Սիսուլուն (Lindiwe Sisulu) հայտնել է, որ Մանդելան իրեն լավ է զգում և նրա առողջական վիճակը հետզհետե բարելավվում է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ