Ջուր թշնամու ջրաղացին
Հասարակություն
Ֆեյսբուքի օգտատերերից Ծովինար Նազարյանն իր էջում գրում է. «Երեկ Եվրասիա հիմնադրամի կազմակերպած «Ջուր թշնամու ջրաղացին» հանրային քննարկումը ցույց տվեց մի շարք կարեւոր բաներ: Ամենակարեւորը թերեւս այն էր, որ բոլորն էլ ընդունում են, որ հարկավոր է խոսել ու բարձրաձայնել բանակի եւ առհասարակ ներքին խնդիրների մասին, նույնիսկ ամենապահպանողականները, եւ դա միայն օգուտ կտա բանակին եւ հասարակությանը: Դահլիճում իհարկե կային նաեւ մարդիկ, որոնք այդ ամենը դիտում էին Ադրբեջանին հասցեագրված քարոզչության տեսանկյունից, բայց այդպես էլ չկարողացան հիմնավորել, թե կոնկրետ ինչի մասին չի կարելի բարձրաձայն խոսել, կարծես դա էլ գաղտնիք լիներ: Մի խոսքով, անգամ խոսքի ազատության սահմանափակումների ջերմեռանդ երկրպագուները թաքցնում էին իրենց մոտեցումները՝ գիտակցելով, որ դա հակաժողովրդավարական է: Բավական լուրջ տեղաշարժ է»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը