Ղուրանի այրման մեջ մեղավորները պետք է պատժվեն. Համիդ Քարզայ
Աշխարհ
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կոչ է արել պատժել Քաբուլի մոտակայքում գտնվող ամերիկյան «Բաղրամ» ռազմաօդային հենակետում Ղուրանի այրման մեջ մեղավորներին, հայտնել է այսօր` փետրվարի 26-ին, տեղական հեռուստաընկերություններից մեկը:
Պետության ղեկավարն ամենախիստ ձևով դատապարտել է այն անձանց գործողությունները, որոնք պղծել են մուսուլմանների գլխավոր սուրբ գիրքը:
Միևնույն ժամանակ Քարզայը հայտարարել է, որ Աֆղանստանի քաղաքացիները պետք է թույլ չտան թշնամիներին օգտագործել իրենց զգացմունքները` սեփական շահերից ելնելով: «Այն բանից հետո, երբ մենք ցույց տվեցինք մեր զգացմունքները, եկել է ժամանակը հանգստանալու»,- ասել է Աֆղանստանի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք նաև, որ «Թալիբան» շարժման զինյալները կոչ են արել աֆղանցիներին վրեժ լուծել օտարերկրյա զինվորականներից Ղուրանի այրման համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ