Իսրայելը կունենա 700 մլն դոլար արժողությամբ նորագույն սուզանավ
Մերձավոր Արևելք
Այս տարվա ընթացքում Իսրայելի ռազմածովային ուժերը կհամալրվեն նորագույն հարվածային սուզանավով, որը հնարավորություն կունենա կրել թևավոր հրթիռներ: Այս մասին է հայտնում բրիտանական Sundy Times օրաթերթը:
Պարբերականի հաղորդմամբ` դիզելային Dolphin տեսակի սուզանավն այժմ փորձարկման փուլում է: Սուզանավն արդեն իսկ ստացել է Tannin անվանումը, ինչը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Ալիգատոր»:
68 մետր երկարություն ունեցող սուզանավն ունի 700 մլն դոլար արժողություն: Հետաքրքիր է այն փաստը, որ սուզանավի արժեքի 1/3-րդը տրամադրելու է Գերմանիայի բյուջեից` իբրև ռեպարացիա (փոխհատուցում):


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)