Հրայր Թովմասյանը հորդորում է ՍԴ որոշումից չբխող եզրահանգումներ չանել
Բլոգոսֆերա
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հորդորում է ձեռնպահ մնալ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առնչությամբ Սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ կատարելուց: Այդ մասին Հրայր Թովմասյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նախարարի դիտարկմամբ՝ ՍԴ որոշման արձագանքները տարբեր են և հակասական: «Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել: Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ Սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց»,-գրել է նախարարը:
Հրայր Թովմասյանն ակնհայտ է համարում, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է իրավական համակարգի զարգացման ուղղությամբ: «Վստահ եմ, այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալուն: Հուսով եմ, առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը»,- գրել է նախարարը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու