«Եթե ՍԴ-ն դա՛ է ասել, ուրեմն այդպես է կամեցել առաջին դեմքը»
Բլոգոսֆերա
Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գաղտնիք չէ, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, և ցանկացած դատարան կարևոր հարցերի շուրջ արտահայտում է պետության առաջին դեմքի տեսակետը:
Ու եթե ՍԴ-ն դա՛ է ասել, ուրեմն այդպես է կամեցել առաջին դեմքը:
Ինձ չի թվում, թե իշխանությունները վախից են դա արել. նրանք շատ ավելի հզոր շարժումների են առնչվել, անգամ արյունոտվել, բայց չեն նահանջել:
Իշխանությունների համար մի առանձնակի մեծ բարդություն չէր օրենքը թողնել ուժի մեջ և ապա ցրել հնարավոր ցուցարարներին:
Նաև ինչ-ինչ հանգամանքների ազդեցությամբ իշխանությունները ընդառաջել են օրենքից դժգոհ շերտին: Ու սա ոչ թե վախ էր, այլ, կարծում եմ, փոխըմբռնմանն ուղղված քայլ:
Եթե մյուս կողմը ճիշտ կգնահատի իշխանությունների այս վերաբերմունքը, ապա հիմք կստեղծվի քաղաքական նոր հարաբերությունների ու նոր մշակույթի համար Հայաստանում: Բայց եթե մյուս կողմը տեղի ունեցածը տարփողի որպես պարտություն իշխանությունների և հաղթանակ՝ իր համար, ապա նրանք այլևս հաղթանակի երես չեն տեսնի, ինչպես չի տեսնում քաղաքական ընդդիմությունը ահա արդեն 25 տարի:
Պահը պատմական է: Էմոցիաները վտանգավոր են: Սառը ուղեղ է պետք»:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու