Աֆղանստանում ցուցարարները նռնակ են նետել ԱՄՆ ռազմաբազայի տարածք. կա 7 վիրավոր
Աշխարհ
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզի շրջանում անցկացվող հակաամերիկյան ցույցի մասնակիցները նռնակ են նետել ԱՄՆ ռազմաբազայի տարածք, որի հետևանքով 7 ամերիկացի զինծառայող է վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանությունում ունեցած իր աղբյուրներին:
«Ցուցարարները նռնակ են նետել Իմամ Սահիբ քաղաքում տեղակայված հատուկ նշանակության ուժերի ռազմաբազայի տարածք»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Աբդուլ Շուքուր Ֆեդավի Սալանգը:
Աֆղանստանում անվտանգության համագործակցության միջազգային ուժերի (ISAF) ներկայացուցիչները հաստատել են «Աֆղանստանի հյուսիսում տեղակայված ռազմաբազաներից մեկում տեղի ունեցած պայթյունի փաստը», հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ