Վազգեն Սաֆարյան.«Հարկային նոր փաթեթ»
Տնտեսություն
«Երբ խոսում ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշի մասին, մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք հաշվի առնել հակաճգնաժամային այն միջոցառումները, որոնք իրականացրել է կառավարությունը և այն միջավայրը, որը մենք ձևավորեցինք վերջին չորս տարիների ընթացքում:
Առաջին հերթին մենք տվեցինք բազմաթիվ հարկային արտոնություններ և´ փոքր ու միջին, և´ խոշոր բիզնեսին: Այսօր շուրջ 35 հազար հարկ վճարողներ օգտվում են հարկային այդ արտոնություններից»,- վարչապետի այս խոսքերին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Վերջինիս խոսքերով կառավարությունը փորձում է ներկայացնել հարկային նոր փաթեթ, որով փոփոխություններ են նախատեսվում, ինչը հնարավորություն կտա 101 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտը հավաքագրել: Ըստ նրա՝ այստեղ առկա են լուրջ մտահոգություններ և միարժեք չի կարելի ասել, թե այն կլինի արդյունավետ և ինչպես կազդի տնտեսության հետագա զարգացման վրա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում