Ֆրանսիան հետ է կանչում իր դիվանագետներին Աֆղանստանից՝ դատապարտելով այդ երկրում տեղի ունեցող անկարգությունները
Աշխարհ
Ֆրանսիան դուրս է բերում Աֆղանստանից իր դիվանագետներին՝ դատապարտելով ղուրանն այրելու դեմ կազմակերպված բողոքի ցույցերի պատճառով 30 զոհերի փաստը, որոնց մեջ կան նաև երկու ամերիկացի զինվորներ, հաղորդում է Газета.Ru–ն։
Ֆրանսիան դատապարտել է շաբաթ օրը Քաբուլում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ ներքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցած հրաձգության պատճառով սպանվել էին ՆԱՏՕ–ի ամերիկացի երկու զինվորականներ։ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հայտարարել է Աֆղանստանի նախարարություններից իր քաղաքացիներին դուրս բերելու մտադրության մասին։
Ավելի վաղ Աֆղանստանի Կապիսա նահանգում «Թալիբան» շարժմանն անդամակցող աֆղանցի մի քանի զինվորներ սպանել էին ֆրանսիացի չորս զինվորների, որից հետո Ֆրանսիան որոշել է արագացնել իր զորքերի դուրս բերման գործընթացն Աֆղանստանից։
Միևնույն ժամանակ պաշտոնական Փարիզը դադարեցրել էր ռազմական գործողություններն այդ երկրում և աֆղան զինվորների ռազմական ուսուցումը, սակայն մեկ շաբաթ անց վերականգնել էր համագործակցությունը։
Ներկայումս Աֆղանստանում ծառայություն են անցնում 3600 ֆրանսիացի զինվորականներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ