Փարիզում՝ Ռուսաստանի դեսպանության դիմաց, բողոքի ցույց՝ «Հանուն արդար ընտրությունների»
Աշխարհ
Փարիզում բնակվող ռուսները և տեղի բնակիչները կազմակերպել են Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանության դիմաց տեղի ունեցած «Հանուն արդար ընտրությունների» բողոքի ակցիան։ «Բողոքի ակցիայի մոտ 50 մասնակիցներ 20 մետրանոց սպիտակ ժապավեններով շրջան են կազմել Փարիզում Ռուսաստանի դեսպանության դիմաց։ Դա արտոնված բողոքի ակցիա է եղել, որը կազմակերպվել է «Ազատություն Ռուսաստանին» միության կողմից», – «Շրջակա միջավայրի պաշտպանություն» շարժման ակտիվիստ Յարոսլավ Նիկիտենկոյի խոսքերը մեջբերել է Интерфакс–ը։
Նա նշել է, որ բողոքի ակցիային մասնակցել են Ռուսաստանից Ֆրանսիա ներգաղթած ռուսներ, ինչպես նաև ֆրանսիացիներ, «ովքեր մտահոգ են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Գրեթե բոլորն էլ եղել են սպիտակ ժապավեններով, մասն էլ դեմքները սպիտակ գույն ներկած «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսն են բացականչել», – հայտնել է Նիկիտենկոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)