«Վարչապետի հրաժարականը վաղուց էր հասունացել». Վահե Էնֆիաջյան
Բլոգոսֆերա
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետի հրաժարականը վաղուց էր հասունացել, դա հասարակության պահանջն ու պարտադրանքն էր:
Ակնհայտ է, որ ոչ արհեստավարժ աշխատանքի արդյունքում տուժում էր հայրենի տնտեսությունն ու մեր ժողովուրդը: Նման դեպքում սպասելի և պարտադիր էր կառավարության ղեկավարի հրաժարականը:
Ընդամենը օրեր առաջ էր, երբ Ազգայն Ժողովի ամբիոնից հորդորեցի վարչապետին կառավարության ներկայացուցիչների խորհրդարանական և արտախորհրդարանական պահվածքն ու գործելաոճը: Հակառակ դեպքում՝ ժողովուրդն ամեն ինչ կդնի իր տեղը:
Վարչապետի այսօրվա հրաժարականով մեկնարկեցին գործընթացներ, որոնց պետք է ուշադրության կենտրոնում պահել և ժողովրդի յուրաքանչյուր ազդակին լինել հետևողական»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու