«Արտիստ» ֆիլմում նկարահանված Ուգգի շունը՝ օսկարակիր
ԱՄՆ
Ուգգի անունով տերիերը դարձել է ամերիկյան կինոակադեմիայի պատմության ընթացքում առաջին օսկարակիր շունը։ Կենդանին Kodak թատրոնի «բեմ է բարձրացել» «Օսկար» 84-րդ մրցանակաբաշխության ընթացքում, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
Շունը նկարահանվել է Միշել Հազանավիչուսի «Արտիստ» ֆիլմում, որը ստացել է հինգ մրցանակ, այդ թվում՝ «Տարվա լագավույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական գործ», «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգերում։
Ուգգին, այդպիսով, դարձել է «Օսկար»-ի կրկնակի մրցանակակիր. ավելի վաղ շունը հաղթել էր «շների Օսկար» մրցույթում, որը կազմակերպում է Dog News Daily ինտերնետ պարբերականը։
10-ամյա Ուգգին արդեն հասցրել է նկարահանվել երեք ֆիլմերում։ Տերիերի համբավն այնքան է տարածվել, որ սոցցանցերում օգտատերերը պահանջում էին Ուգգիին ներկայացնել երկրորդ պլանի դերակատարների ցանկում։
Ի դեպ, լեգենդի համաձայն, առաջին կենդանին, որը 1929-ին ստացել է «Օսկար» մրցանակ՝ «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, գերմանական Ռին-Տին-Տին հովվաշունն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)