Ես սատանայապաշտ չեմ, ես սատանիստ եմ. Բայանդուր Պողոսյան
Հասարակություն
«Մաշտոցի պուրակի բողոքի ակցիան ինձ համար զուտ բնապահպանական և իրավական հարց է, ակցիայի ժամանակ հասարակության ուշադրության բևեռացումը իմ անձի վրա հատուկ մարդկանց կողմից մարդկանց ուշադրությունը ակցիայից շեղելու միջոց է»,-հայտնեց որպես գրող գրող, լրագրող, Մաշտոցի պուրակի բողոքի ակցիայի ակտիվիստ ներկայացած Բայանդուր Պողոսյանը` այսօր կայացած ասուլիսի ժամանակ:
Անդրադառնալով իր անձի շուրջ ծավալված այն քննարկումներին, որոնք վերաբերում են բանախոսի սատանիստ լինելուն, Բայանդուր Պողոսյանն ընդգծեց. «Ես սատանայապաշտ չեմ, ես սատանիստ եմ: Ես «ոչմիբանապաշտ» եմ, ես հրաժարվել եմ խոնարհվել ցանկացած աստծո առջև՝ ինչպես սատանան»,-նշեց նա:
Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք բնապահպանական ակցիայի ժամանակ սեփական անձի շուրջ նման աղմուկ բարձրացնելը PR քայլ չէ, Բայանդուր Պողոսյանը հերքեց նման տեսակետը` կրկնելով, որ ինքը երբեք չի ներկայացել որպես սատանիստ, այլ` ՀՀ քաղաքացի, իսկ իր անձի շուրջ աղմուկը բարձրացրել են նրանք, ում նպատակն է շեղել հասարակության ուշադրությյունը Մաշտոցի պուրակի խնդրից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը