Իրանցի գեներալն առաջարկում է այրել Սպիտակ տունը
ԱՄՆ
Իրանի գեներալներից մեկը՝ Մուհամադ Ռեզա Նակդին առաջարկել է այրել ԱՄՆ Սպիտակ տունը՝ Աֆղանստանում Միացյալ Նահանգների ռազմաբազաներից մեկում այրված Ղուրանին ի պատասխան։ Միայն ԱՄՆ նախագահի նստավարի այրումն ու ամերիկյան զինվորականների գնդակահարությունը կարող են համարժեք լինել Ղուրանն այրելուն, ասել է գեներալը։
Հիշեցնենք, որ նախորդ երեքշաբթի ամերիկյան ռազմաբազայում հայտնաբերվել էր այրված Ղուրան, ինչից հետո Աֆղանստանում ժողովրդական հուզումներ էին սկսվել։ Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանի ղեկավար Համիդ Կարզայից պաշտոնապես ներողություն էր խնդրել միջադեպի կապակցությամբ, ինչից հետո վերջինս ցուցարարներին կոչ էր արել զսպվածություն դրսևորել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)