Սիրիայում հումանիտար իրավիճակը կրիտիկական է. ՄԱԿ-ի ներկայացուցիչ
Մերձավոր Արևելք
Սիրիայում հումանիտար իրավիճակը կրիտիկական է, ուստի Դամասկոսը պետք է անհապաղ օգնություն ցուցաբերի մոտ մեկ տարի շարունակվող անկարգություններից տուժածներին։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Լաուրա Լասսերրեն։
«Մենք հույս ունենք, որ սիրիական իշխանությունները դրական կարձագանքեն, որպեսզի մենք հնարավորություն ունենանք օգնություն ցուցաբերել բոլոր տուժողներին»,-ասել է նա։
Հատկանշական է, որ Եվրամիությունն այսօր նոր պատժամիջոցներ է կիրառել Սիրիայի նկատմամբ, որոնք վերաբերում են այդ երկրի կենտրոնական բանկին և կառավարության մի շարք նախարարներին։
Հիշեցնենք, որ արդեն մի տարի տևող հակակառավարական ցույցերի մասնակիցների և իրավապահների բախումների հետևանքով Սիրիայում ընդդիմադիրների տվյալներով զոհվել է 7300 մարդ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)