«Բայանդուր» մարդկային տեսակը բարձր եմ գնահատում. Մարինե Պետրոսյան
Հասարակություն
Մաշտոցի պուրակի ակցիայի ժամանակ Բայանդուր Պողոսյանի վարքը բավականին նորմալ է և առաջադիմական։ Նման կարծիք հայտնեց հրապարակախոս Մարինե Պետրոսյանը՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
«Բայանդուրի սատանիզմը կրոնական չէ, այլ էսթետիկական, բարձր եմ գնահատում «բայանդուր» մարդկային տեակը, նրա ըմբոստ հոգին։ Դևն ասոցացվում է ապստամբության հետ, Բայանդուրն էլ ապստամբ տեսակ է»,–մեկնաբանեց հրապարակախոսը՝ հավելելով, որ նախկինում երբեք հետաքրքրված չի եղել սատանիզմի գաղափարներով, իսկ հիմա Բայանդուրի շնորհիվ սկսել է հետաքրքրություն տածել այս ուղղության նկատմամբ։
Բանախոսը առաջ քաշեց նաև «չեզոք քրիստոնյաների»՝ Մաշտոցի պուրակի բնապահպանական ակցիային ցուցաբերած պասիվության հարցը։
«Ճիշտ քրիստոնյաները չեկան բնապահպանական ակցիային։ Ինչու՞ ոչ ոք նրանց այս քայլն անբարո չհամարեց»,– նշեց Մարինե Պետրոսյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը