«Բայանդուր Պողոսյանն ազնիվ մոլորյալ է». Վարդան Դևրիկյան
Հասարակություն
Մաշտոցի պուրակում Բայանդուր Պողոսյանի դրսևորած վարքը կա՛մ բնապահպանական ակցիան վարկաբեկելու, կա՛մ նրա մոլորյալ լինելու հանգամանքի հետևանքն է։ Այս մասին հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ իր կարծիքով Բայանդուրն ազնիվ մոլորյալ է։
Նրա համոզմամբ՝ նախընտրական շրջանում անդրադարձները Բայանդուրի կերպարին, մանավանդ ԶԼՄ–ների կողմից, ճիշտ տեսակետից չեն արվել։ Բանախոսին մտահոգել է հատկապես ԶԼՄ–ների այն տեսակետը, ըստ որի «ապստամբի» կերպարն ընդհանրացված է։
«Հասարակության միասնականությունը միանշանակ գովելի է, այնուամենայնիվ, մամուլում «ապստամբի» կերպարն ընդհանրական է ներկայացվում. որոշ թերթերում նշվել էր, որ ապստամբ մարդու հայացքներն էական չեն, փոխարենն էական է վերջինիս ապստամբ լինելու հանգամանքը. սա պարզապես աբսուրդ է»,- նշեց Վարդան Դևրիկյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը