Կարկուտի դեմ պայքարը` առաջնային խնդիր
Հասարակություն
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԱԻՆ հակակարկտային ծառայության կատարած աշխատանքները և դրա զարգացման տեսլականը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ամեն տարի կարկուտը մեծ վնաս է հասցնում մեր երկրի գյուղատնտեսությանը։ Այսօր Հայաստանի տարածքում տեղադրված է 119 հակակարկտային կայան, որոնց պաշտպանության տակ է գտնվում գյուղատնտեսական տարածքների միայն մի փոքր մասը։ Ներկայացվեցին կարկտային ամպերի ձևավորման գործընթացը և հակակարկտային պայքարի կիրառվող մեթոդները։
Նախարար Երիցյանը հանձնարարել է հրավիրելով գիտնականների և ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների` քննարկել, թե կարկտի դեմ պայքարի որ մեթոդն է առավել արդյունավետ Հայաստանի համար և ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել` կարկտի հասցրած վնասներն առավելագույնս նվազեցնելու համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը