ՌԴ ԱԳՆ. ՆԱՏՕ–ի հետ հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ բանակցությունները հայտնվել են փակուղում
Աշխարհ
Ռուսաստանի և ՆԱՏՕ–ի միջև Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղադրման շուրջ բանակցությունները հայտնվել են փակուղում։ Այս մասին մեկ անգամ ևս հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն Ria Novosti լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ փակուղում հայտնվելու պատճառը Արևմուտքի դժկամությունն է՝ պայմանավորված պաշտոնական Մոսկվայի Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղակայման հարցում ՆԱՏՕ–ից իրավական երաշխիքներ ստանալու պահանջով։ Նախարարի տեղակալը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները և գործնական լուծումներ փնտրել խնդրի վերաբերյալ։ Հավելենք, որ ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի կողմից Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղակայման խնդիրն ամենաակտուալ թեման է Ռուսաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերություններում, ինչը մեծ դժգոհություն է առաջացնում պաշտոնական Կրեմլում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ