ԵՄ-ը ցանկանում է ավելի կարևոր դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. Քեթրին Էշթոն
Ադրբեջան
Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Բրյուսելում հանդիպման ժամանակ իր ելույթում հայտնել է, որ ԵՄ–ը ցանկանում է ավելի կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Նա նշել է, որ այդ հակամարտությունը շատ բարդ գործընթաց է և այն անհրաժեշտ է անհապաղ կարգավորել՝ ավելացնելով, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է Հարավային Կովկասի ներկա իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի։ Վերջինս նշել է, որ քննարկման հիմնական թեման լինելու է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ դերակատարության բարձրացումը։
«Մենք քննարկելու ենք, թե ինչ աշխատանք կարող է կատարել ԵՄ–ը այդ հակամարտության կարգավորման գործընթացում», – ասել է Էշթոնը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի