Բիլ Քլինթոնը, Յուլիա Տիմոշենկոն և Wikileaks–ի ինֆորմատորը Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներ
Աշխարհ
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դարձել են Նոբելյան մրցանակի թեկնածուներ ևս 231 հայտնի մարդկանց հետ միասին, հաղորդում է Telegraph–ը։
Նոբելյան հանձնաժողովի համակարգող Գեիր Լունդեստադը հայտնել է, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ կան «սովորական թեկնածուներ, եկվորներ, աշխարհի չորս անկյուններից ժամանած հայտնի և ոչ այնքան հայտնի մարդիկ»։
Սովորաբար Նոբելյան հանձնաժողովը չի հրապարակում թեկնածուների անունները։ Սակայն այս տարվա Նոբելյան մրցանակի հավակնորդներ են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը և այժմ ազատազրկման դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։
Փետրվարի սկզբին հայտնի դարձավ նաև, որ ամերիկացի սպա Բրեդլի Մենինգը, որը մեղադրվում է Wikileaks–ին Պենտագոնի գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեջ, առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ