Սիրիայի սահմանադրական հանրաքվեին կողմ են քվեարկել ընտրողների 89,4%–ը
Մերձավոր Արևելք
Սիրիայում նախօրեին անցկացված սահմանադրական հանրաքվեին կողմ են քվեարկել ընտրողների 89,4%–ը, հաղորդում է «Ռիա նովոստին»։
Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 57,4%։ Սահմանադրական հանրաքվեի անցկացման նպատակը սահմանադրության մեջ երկրի նախագահի երրորդ անգամ վերընտրվելու արգելքի վերացումն էր և հանրաքվեից հետո երեք ամսվա ընթացքում երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը։
Սիրիայում արդեն մեկ տարի է շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը և ընտրությունների միջոցով երկրում ժողովրդավարական կարգերի հաստատումը։ Ըստ ՄԱԿ–ի վերջին տվյալների՝ զոհերի թիվը հասնում է 5.4 հազարի, սակայն ընդդիմության տվյալներով՝ 7300-ի։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)