ԱԻՆ-ՎիվաՍել. համագործակցության նոր հեռանկարներ
Հասարակություն
Փետրվարի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին։ Այս մասին ասված է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Արմեն Երիցյանը ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, վերջին երկու տարվա առաջընթացն ու ձեռքբերումները։
«Այսօր բարեփոխումներ ենք իրականացնում նախարարության կազմում ընդգրկված տարբեր ծառայություններում։ Լուրջ փոփոխություններ ենք կատարել փրկարար ծառայությունում, այս տարի բարեփոխումներ ենք նախատեսել սեյսմիկ պաշտպանության և հիդրոմետ ծառայություններում», - նշեց նախարարը։
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելեց նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացավ կենտրոնի կառուցվածքին, տեխնիկական հնարավորություններին և ծրագրային հագեցվածությանը։
Պարոն Յիրիկյանը նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը բնակչության պաշտպանությանը կոչված կարևորագույն կառույցն է և իր ղեկավարած կազմակերպությունն ամենայն աջակցություն կցուցաբերի, մասնավորապես՝ տեղեկատվության կառավարման ոլորտում։
Հաջորդ շաբաթ նախատեսվում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանի այցը ՎիվաՍել-ՄՏՍ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը