Դադարեցվել է Լևոն Օրբելու անվան համալսարանի գործունեությունը. Արմեն Աշոտյան
Բլոգոսֆերա
ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նիստին կայացրած որոշմամբ դադարեցվում է Լևոն Օրբելու անվան համալսարանի գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: «Ուզում եմ տեղեկացնել այդ բուհի բոլոր այն ուսանողներին, որոնք կցանկանան շարունակել ուսումը, որ ԿԳ նախարարությունը իրենց համար ստեղծելու է համապատասխան պայմաններ: Այդ ուսանողները իրավունք կունենան շարունակել իրենց ուսումը ցանկացած գործող բուհում' պետական, թե ոչ պետական: Այս տարիների ընթացքում ոչ մի ուսանող չի տուժել կրթության որակի բարձրացմանը միտված մեր քայլերից, բոլորը, ցանկության դեպքում, կարողացել են շարունակել իրենց կրթությունը: Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԿԳՆ»,-գրել է Արմեն Աշոտյանը:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա