Քսան միլիոն դոլար և «Հաղթանակ» զբոսայգու մոտ կհանգրվանի «Նոյյան տապանը»
Հասարակություն
«Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում՝ ծառազուրկ բարձունքի վրա, կկառուցվի «Նոյյան Տապան» համալիրը:
Տապանը չափերով բնօրինակից չի տարբերվի՝ երկարությունը 132 մետր, լայնությունը 22 մետր, բարձրությունն էլ 13 մետր: Տապանը կկառուցվի այնպես, որ երևա քաղաքի բոլոր կողմերից, իսկ համալիրից պարզորոշ կերևա Արարատ լեռը: Հին չափերով և նոր չափորոշիչներով՝ նախատեսվում է կառուցել եռահարկ համալիր: Տապանի առաջին հարկում կլինի թանգարան, երկրորդ հարկում՝ կոնֆերանս-դահլիճ, կինոթատրոն, գրասենյակներ, երրորդ հարկում կլինեն սենյակներ՝ արտերկրյա հյուրերի համար: Համալիրի վրա գիշերները կլուսարձակվեն լազերային ճառագայթներ՝ Արարատ լեռան պատկերներով:
Կառուցման բյուջեն կկազմի 20 մլն դոլար, սակայն պետբյուջեից որևէ գումար չի հատկացվում կառույցին, տապանը կկառուցվի բարերարների գումարներով: Համալիրի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2015 թվականը՝ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը