Բակո Սահակյանը հանդիպել է Գրիգոր Ամալյանի հետ
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը կարեւորել է համատեղ աշխատանքների շարունակական խորացման եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այն ըստ ամենայնի կնպաստի ոլորտի զարգացման գործին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի