Ռոնալդուի ընկերուհին ուրախացրել է երկրպագուներին
Աշխարհ
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ հայտնի ռուս մոդել Իրինա Շեյկը, հանդես է եկել համարձակ ֆոտոշարքում՝ ուրախացնելով բազմաթիվ երկրպագուների։ Իրինան «զարդարելու է» Հարավաֆրիկյան «FHM» ամսագրի մարտյան համարի շապիկը։ Լուսանկարները, որոնք արվել են Ռենդել Սլեվինի կողմից, բավականին էրոտիկ են ստացվել։ Լուսանկարներում Իրինան կիսամերկ է, սակայն ոչ ամբողջովին մերկ, քանի որ ձեռքերով փակում է կուրծքը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի հարսնացուի վարքն այդքան էլ դուր չի գալիս ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին և ընկերներին, որոնց կարծիքով նրա հարսնացուն պետք է ավելի համեստ կենսակերպ վարի՝ իր կարգավիճակից ելնելով՝ հատկապես մերկ ֆոտոշարքերի առումով։ Սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, իր ապագա ամուսնու մտերիմների կարծիքն Իրինային այդքան էլ չի հուզում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ