Մեր օրերի Հերկուլեսը
ԱՄՆ
Հոլիվուդյան դերասան Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը մտադիր է նկարահանվել հունական դիցաբանության ամենասիրված և ամենահայտնի հերոսներից մեկի՝ Հերկուլեսի դերում՝ Բրետ Ռետների նոր էպիկական կինոնկարում։ Այս մասին է հայտնում Variety հանդեսը։
Ըստ սցենարի՝ Զեվսի ամենակարող որդին, 12 սխրանք գործելուց և սեփական ընտանիքը կորցնելուց հետո, դառնում է վարձկան՝ արյունահեղ մարտերում վիշտը մեղմելու համար։ Ճակատամարտերում նա հանդիպում է մի քանի այլ հայտնի ռազմիկների, որոնց հետ նա ծառայության է անցնում ողջ աշխարհը գրավել ցանկացող արքայի զորքում։ Սակայն, ինչպես և գրեթե բոլոր հոլիվուդյան ֆիլմերում, պահ է գալիս, երբ Հերկուլեսը հասկանում է իր իսկական առաքելությունը և իր ընկերների հետ պայքար սկսում բռնապետի դեմ։ Աղբյուրը՝ kinonews.ru:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)