Քեթի Փերին՝ ռեկորդակիր
Աշխարհ
Grammy–ի մրցանակաբաշխությանը Քեթի Փերին ներկայացրել է իր «Part Of Me» նոր սինգլը, որը միանգամից հայտնվել է աշխարհի ամենահեղինակավոր հիթ–շքերթի՝ Billboard–ի առաջին հորիզոնականում։ Սա երգչուհու թվով 7-րդ հիթն է, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Հիթ–շքերթի 53-ամյա պատմության ընթացքում այս երգը ընդամենը 20-րդն է, որի դեբյուտը կայացել է շքերթի առաջին հորիզոնականում։ Անցած ռեկորդը պատկանում է Լեդի Գագային։ Միայն առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է երգի ավելի քան 411 հազար թվային տարբերակ, հայտնում է muz.ru–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ