«Կլոր սեղան» ՀՀ ոստիկանությունում
Հասարակություն
Կարևորելով հանրության տարբեր տեսակետները և հանրային իրազեկվածության բարձրացումը, ՀՀ ոստիկանությունը իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացնելու կլոր սեղանի շուրջ քննարկումներ՝ ոստիկանության գործողությունների իրավական հիմքերին վերաբերող հիմնահարցերով, մասնավորապես, հավաքների ազատությունը սահմանադրական և ոստիկանական իրավունքի տեսանկյունից, թեմայով:
Քննարկումները տեղի կունենան փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ոստիկանության շենքում (հասցեն՝ Նալբանդյան 130):
Շահագրգիռ կազմակերպություններին խնդրում ենք մասնակցության հայտերը (ներկայացուցչի տվյալները) ներկայացնել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, մինչև փետրվարի 27-ի ժամը 16.00-ն (հասցեն՝ Նալբանդյան 130, ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ, հեռ.՝ 54-73-14, էլեկտրոնային փոստի հասցեներ՝ [email protected], [email protected]):


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը