Պատրաստ են շարունակել համագործակցությունը
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանը հուշագիր է կնքել շուրջ 80 հասարակական կազմակերպությունների հետ, որոնց մեծ մասի հետ համագործակցում է և ծրագրեր է իրականացնում տարբեր բնագավառներում:
2012 թվականից աշխատակազմում գործում է «Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության» վարչությունը, որը մշտապես կապ է պահպանում հասարակական կազմակերպությունների հետ` նրանց ընդգրկելով գրասենյակի կողմից իրականացվող տարբեր նախաձեռնություններում:
Ցավոք, որոշ հասարակական կազմակերպություններ ոչ լիովին են ընդգրկվել ակտիվ համագործակցության ծրագրերում, ինչը ժամանակի խնդիր է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստ է շարունակել աշխատանքները և համգործակցության ընդհանուր եզրեր գտնել վերը նշված հասարակական կազմակերպությունների հետ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը