«Հովիկ Աբրահամյանը երկու մարդու համար էր ցանկալի թեկնածու»
Բլոգոսֆերա
Արման Մուշեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հովիկ Աբրահամյանը երկու մարդու համար էր ցանկալի թեկնածու' Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի:
Սերժ Սարգսյանի համար ցանկալի է, որովհետև մյուս հավանական թեկնածուները, հասկանալով խնդրի լրջությունը և անելանելիությունը, ամենայն հավանականությամբ հրաժարվել են:
Հովիկ Աբրահամյանի համար էլ ցանկալի է, որովհետև դա իր երազանքն է եղել և վարչապետ դառնալու հնարավորություն կարող է այլևս չունենալ:
Իմ խորին համոզմամբ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը պաշտպանողներ էլի կլինեն և իրենց սրտով էլ կլինի, բայց դա չի փրկելու Սերժ Սարգսյանին:
Հովիկ Աբրահամյանը չի կարողանալու առողջացնել տնտեսությունը, պայքարել մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ և նվազեցնել հանրային դժգոհությունը:
Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը մեկ դրական կողմ ունի Սերժ Սարգսյանի համար: Սերժ Սարգսյանի կապիտուլյացիայի դեպքում Հովիկ Աբրահամյանը կկարողանա պահել նրա թիկունքը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու