Սիրիայում ՀՀ դեսպանությունը քեսաբահայերին է փոխանցել համահայկական դրամահավաքի առաջին օգնությունը
Մերձավոր Արևելք
Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով ապրիլի 13-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 (վաթսուներեք հազար վաթսուն) ԱՄՆ դոլարը փոխանցվել է Լաթակիայի շտապօգնության մարմնին: Ծանր կացության մեջ հայտնված քեսաբահայությունն իր խոր երախտագիտությունն է հայտնում ՀՀ նախագահին, համահայկական հիմնադրամին, հայրենիքի ժողովրդին և համայն հայությանը' օրհասական այս պահին զորակցության, բարոյական և նյութական աջակցության համար:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքիվրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին' Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավելապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան