Տուր ինձ մի միլիոն...
Հասարակություն
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ով հայտնի է էքսցենտրիկ՝ ոչ ստանդարտ լուծումներով, ըստ «Հրապարակ» օրաթերթի խորհրդակցություններից մեկի ժամանակ արգելել է անիմաստ ճոխ նշել ապրիլի 16-ին ոստիկանի տոնը՝ ասելով, որ խնայված միջոցները պարգևավճարների տեսքով կտրվեն հենց ոստիկաններին: Ըստ օրաթերթի՝ ոստիկանները հոտնկայս ծափահարել են՝ այս լուրը լսելով: Անկախ նրանից, որ Վլադիմիր Գասպարյանի ոչ բոլոր որոշումներն են միանշանակ ընդունվում հասարակության կողմից, այս մեկը կարծում ենք ընդունելի կլինի:
Որպեսզի խնդիրը հասկանալի դառնա, մի քանի զուգահեռ անցկացնենք նմանատիպ միջոցառումներից:
Երևանի քաղաքապետարանն ընկերություններից մեկին հատկացրեց ավելի քան 400 000 000 դրամ, որպեսզի վերջինս սեպտեմբերի 21-ին կազմակերպի անկախության տոնին նվիրված համերգ ու հանդիսություններ:
Տարիներ շարունակ ավանդույթ է դարձել միլիոնավոր դոլարներ արժեցող գերշքեղ ու գերթանկ միջոցառումներով (դրան հարակից «ատկատային» մեխանիզմներով) իրականացնել բանակի տոնը, դա այն դեպքում երբ բազմաթիվ ազատամարտիկներ սոցիալական կարիքի մեջ են. կան այնպիսինները, ովքեր բնակարանի խնդիր ունեն: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են։
Մասնագիտական տոնի կուլտուրան մեր երկրում իջել է ծովի մակարդակից շատ ցածր: Այն կարծես վերածվել է «գլամուռ» միջոցառման, որտեղ կոնկրետ «տոնվողները» իրենց զգում են անկոչ հյուրերի պես, իսկ մի քանի արարողակարգային հայրենասերներ լավ «PR-վում» են ու շատ «փող առնում»: Տոնի բուն իմաստը գնում–կորում է «ՎԻՊ» կենացատիպ ելույթների, կիսամերկ երգչուհիների արանքում: Ոստիկանը, զինվորականը, բժիշկը, գյուղացին տոնի մասնակիցներից վերածվել է անշուք «դեկորացիայի»: Ոստիկանապետի այս որոշումը կարծում ենք վարակիչ կլինի մյուս գերատեսչությունների համար, ովքեր անիմաստ հանդիսությունների վրա ծախսված գումարները կուղղեն իրենց աշխատակիցների իրական մեծարմանը, կամ գոնե նրանց սոցիալական խնդիրների լուծմանը:
Edit Պիաֆ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը