«Ժողովուրդ». Լավանդայի Արայիկը դուրս է եկել ՕԵԿ-ից
Հայկական Մամուլ
Գործարար Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, դուրս է եկել ՕԵԿ-ից: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել լավատեղյակ աղբյուրներից: Պատճառը, ըստ թերթի տեղեկությունների, եղել է այն, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը Հայրապետյանից պահանջել է բավական մեծ ներդրումներ կատարել, որպեսզի ՕԵԿ համամասնական ընտրացուցակում անցողիկ տեղ հատկացնի: Հայրապետյանն էլ հրաժարվել է այդքան մեծ գումար վճարելուց և որոշել հեռանալ ՕԵԿ-ից: Պատահական չէ, որ նախորդ շաբաթ նա հարցազրույց տվեց՝ ասելով որ ո՛չ մեծամասնական, ո՛չ էլ համամասնական ընտրակարգով չի պատրաստվում մասնակցել Աժ ընտրություններին, մինչդեռ դրանից ընդամենը օրեր առաջ նա թերթի հետ զրույցում այլ բան էր պնդում: Անձամբ Հայրապետյանից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել. ՕԵԿ-ի հետ կապերը խզելուց հետո նա առժամանակ հեռացել է Հայաստանից: Իսկ ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին փոխանցել է, որ Հայրապետյանը շարունակում է մնալ ՕԵԿ անդամ և չի լքել կուսակցությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ