«Ժողովուրդ».Ծառուկյանի ուսանողական ավտոբուսներին արգելվել է շարժվել մայրաքաղաք
Հայկական Մամուլ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ), որը դուրս է եկել հարազատ քավորի դեմ, փորձում է Աբովյանում ակտիվացնել Հանրապետական կուսակցությանը: Ավելին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արթուրն առաջիկայում դառնալու է ՀՀԿ Աբովյանի տարածքային կառույցի ղեկավար և մտադիր է ԲՀԿ-աթափ անել Աբովյանը: Ինչքանով կհաջողվի՝ դժվար է ասել, քանի որ նրա սկսած քայլերն առայժմ հաջողությամբ չեն պսակվել: Արթուր Հարությունյանի կողմնակիցները նեղսրտում են, որ Ծառուկյանն Աբովյան-Երևան անվճար երթուղի է բացել, որով նպատակ ունի սնանկացնել Հարությունյանին:Իսկ Ծառուկյանի կողմնակիցները դժգոհում են, որ ԲՀԿ ղեկավարի սանիկն իրենց հետ խոսում է ոստիկանների միջոցով: Երեկ՝ առավոտյան, Ծառուկյանի ուսանողական ավտոբուսներին արգելվել է շարժվել մայրաքաղաք՝ պատճառաբանությամբ, թե ներսում տարեցներ կան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ