Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան
Փետրվարի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են, փակ է միայն Սելիմի լեռնանցքը' Գեղարքունիքի մարզի հատվածում: Այդ մասին ասված է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է