«ԲՀԿ-ական պատգամավորը դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից»
Բլոգոսֆերա
Մենուա Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Օրեր առաջ, երբ լուրեր էին շրջանառվում, որ առաջիկայում որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ պատրաստվում են լքել ԲՀԿ խմբակցությունը` ԲՀԿ կարկառուն ներկայացուցիչներից ոմանք, օրինակ` Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, որ նման բան չի կարող լինել, քանի որ ԲՀԿ-ն կուռ կառույց է` գրեթե մեկ ընտանիք: Իսկ այժմ ի՞նչ պետք է ասի տիկին Նաիրան, երբ իրենց պատգամավորը` Դավիթ Քոչարյանը դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից:
Վստահ եմ, որ նա առաջինն է, բայց ոչ վերջինը և դեռ շատերը կհետևեն Դավիթ Քոչարյանի օրինակին:
Հ.Գ. Իսկ թե Դավիթ Քոչարյանն այլևս չի կիսում ԲՀԿ-ի տեսակետները, թե պատրաստվում է պաշտոն ստանալ` ցույց կտա կառավարության շենքի կլոր ժամացույցի ժամանակը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու