«Երկիր». Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ ցուցակը կգլխավորի Խաչատուր Քոքոբելյանը
Հայկական Մամուլ
«Տրամադրված ենք մարտական, և լուծումների որոնման ճանապարհին են»,-ԱԺ-ում «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հարցին, թե ի՞նչ փուլում է «Ազատ դեմոկրատների» հետ դաշինք կազմելը, նա պատասխանեց, որ բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ դաշինքի, կտրվեն մարտի 2-ին՝ կուսակցության համագումարի ժամանակ. «Մենք շարունակում ենք և շարունակելու ենք մեր խորհրդատվության շարանը թե՛ «Ազատ դեմոկրատների», թե՛ շահագրգիռ այլ հոսանքների հետ՝ միշտ հուսալով ունենալ վերափոխված Հայաստան»:
«Ժառանգություն»-ում դեռ չեն կողմնորոշվել նաև, թե ով է գլխավորելու ցուցակը առանձին կամ դաշինքով գնալու դեպքում: Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց, որ «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի դեպքում ցուցակը գլխավորի այդ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ