«Հայկական Ժամանակ». ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել են Արմավիրի թիվ 21 ընտրատարածքի շուրջ
Հայկական Մամուլ
«Հայկական Ժամանակ»-ի աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն համաձայնության են եկել Արմավիրի թիվ 21 ընտրատարածքի հարցում. որոշվել է, որ այստեղ չպիտի առաջադրվեն ո՛չ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը, ո՛չ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը:
Թերթը հիշեցնում է, որ իրենց տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանից պահանջել է, որ Ռուստամ Գասպարյանը չառաջադրվի թիվ 21-ում: Այս ընտրատարածքից գործող պատգամավոր Գասպարյանը դեռ մեկ շաբաթ առաջ «ՀԺ» թղթակցին ասել էր, թե այդ ընտրատարածքում չի առաջադրվի միայն մի դեպքում, եթե Նահապետ Գևորգյանը՝ Նովոն, չառաջադրվի: Երեկ Նահապետ Գևորգյանը հայտարարեց, թե մեզ հետ խոսելու բան չունի և անջատեց հեռախոսը: Ռ. Գասպարյանի հետ այդպես էլ չհաջողվեց խոսել: Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Ծառուկյանից նաև պահանջել է Ռ. Գասպարյանին ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում չընդգրկել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ