«Ժողովուրդ». Գեներալ Աղաբեկյանը հաստատել է, որ չի մասնակցելու ԱԺ ընտրություններին
Հայկական Մամուլ
Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը որոշել է այլևս պատգամավոր չդառնալ: Այդ մասին Աղաբեկյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց անձամբ՝ բացատրելով, «Երբ խոսում էի մարդկանց հետ, միշտ նկատել եմ, որ մեր հասարակությունը դիմացինի խոսքի մեջ անձնական շահն է տեսնում:Հիմա ես առանց մանդատի ու դրա ակնկալիքի պետք է խոսեմ ժողովրդի հետ: Այսինքն՝ ամբողջությամբ հանելով անձնական շահը՝ պիտի փորձեմ բացատրել մարդկանց, որ Դաշնակցությանը շատ ձայն տան:Միշտ մտածել եմ, որ մեր ժողովուրդը Հայ հեղափոխական դաշնակցության դերն այնքան պետք է կարևորի, որ ՀՅԴ-ի քաղաքական ներկայությունն ԱԺ-ում պակաս չլինի, քան 20 տոկոսը»: Հարցին, թե հնարավոր է, որ ՀՅԴ-ն պարզապես իր ցուցակում տեղ չի հատկացրել Աղաբեկյանին, դրա համար էլ նա այնպիսի հայտարարություն է անում, գեներալը պատասխանեց.«Իրականում այդպիսի խնդիր չկա»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ