Դագաղում պառկած Ուիթնի Հյուսթոնի լուսանկարների հրապարակումը մեծ աղմուկի պատճառ է դարձել
ԱՄՆ
Ամերիկյան տաբլոիդներից մեկում նախորդ շաբաթվա վերջում հայտնվել էին մահացած Ուիթնի Հյուսթոնի նկարները՝ դագաղում։ Երգչուհու բարեկամները վրդովված են, քանի որ չեն թույլատրել նման նկարների հրապարակումը, հաղորդում է Washington Post-ը։
Բաց դագաղում պառկած Ուիթնի Հյուսթոնի նկարները հայտնվել են ամերիկյան National Enquirer շաբաթաթերթում։ Նկարներում Հյուսթոնը պատկերված է կապույտ շքեղ շորով, իսկ նկար տակ գրված է. «Երգչուհու կյանքի վերջին կադրերը»։ Թեև շաբաթաթերթում գրված է, որ լուսանկարներն արված են երգչուհու հուղարկավորության ժամանակ, սակայն հուղարկավորության արաողության ընթացքում դագաղը բաց չի եղել, հաղորդում է «Վեստի»-ն։
Հյուսթոնի բարեկամները լրագրողներին մեղադրել են «անմարդկայնության և էթիկայի կանոնները խախտելու» մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)