Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Շանթ Հարությունյանին և Վոլոդյա Ավետիսյանին
Բլոգոսֆերա
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր այցելեցի «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ ունեցա նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Ալեք Պողոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սեւակ Մնացականյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ալբերտ Մարգարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի հետ:
Հանդիպեցի նաև ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի հետ:
Տպավորիչ էր փաստը, որ նրանց բոլորին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի, քան թե իրենց անձնական ճակատագիրը:
Թերևս՝ հենց սրանում է քաղբանտարկյալի առանձնահատկությունը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու