Դամասկոսի «Փարոս» հայկական դպրոցը հրթիռակոծվել է. մեկ աշակերտ զոհվել է
Բլոգոսֆերա
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավով տեղեկացա Դամասկոսի «Փարոս» հայկական դպրոցի հրթիռակոծման մասին, որի հետևանքով մեկ աշակերտ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ, նրանցից 6-ի վիճակը ծանր է։
Աններելի է կատարվածը: Կրթօջախներն ու երեխաները պետք է չդառնան հակամարտող կողմերի թիրախ, և պատարազմի պատճառով որևէ երեխա չպետք է զրկվի կյանքից:
Ցավակցում եմ զոհված երեխայի հարազատներին, վիրավորներին ցանկանում եմ արագ ապաքինում, իսկ Սիրիայի ժողովրդին` խաղաղություն»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու