Միջազգային ճգնաժամային խումբը ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Արցախ
Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) կոչ է արել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ակտիվացնել ջանքերը՝ լուծելու և խաղաղության հասնելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին ասված է Միջազգային ճգնաժամային խմբի պաշտոնական կայքում։
Հայտարարության մեջ կարևորվում է մեխանիզմների և համապատասխան միջոցների ձեռնարկումը, որոնք հնարավորություն կստեղծեն պահպանել հակամարտող կողմերի միջև շփման գծում հրադադարի ռեժիմը և այդ տարածքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգությունը։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը խաղաղության հասնելու համար երկու հակամարտող կողմերի միջև պետք է ստեղծի վստահության մթնոլորտ, այդ թվում՝ ԼՂ–ում հայկական և ադրբեջանական համայնքների միջև շփումների իրականացումը»,-ասված է հայտարարությունում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան