Բերեզովսկին Facebook–ի միջոցով ներողություն է խնդրում՝ Պուտինին իշխանության բերելու համար
Ռուսաստան
Facebook սոցիալական ցանցի օգտատեր Բորիս Բերեզովսկին իր էջում հաղորդագրություն է թողել, որտեղ նշված է. «Ես ապաշխարում և ներում եմ խնդրում ագահության համար»։ Մեծ Բրիտանիայում բնակվող հայտնի ռուս միլիարդատերն, ըստ BBC Russian–ի, հաստատել է, որ այդ գրառման հեղինակն ինքն է։
Գրառման մեջ, որը տեղադրվել է փետրվարի 27-ին, Բերեզովսկին նշել է, որ ի սկզբանե նախատեսել էր այդ գրառումը հրապարակել «Эхо Москвы» ռադիոկայանի կայքէջում, սակայն մերժում էր ստացել։ Հենց այդ իրադարձությունն է շրջադարձային եղել Facebook–ում էջ ստեղծելու համար, թեև մինչ այդ «նա չի ցանկացել գրանցվել սոցիալական որևէ ցանցում»։
Ուղերձում Բերեզովսկին ներեղություն է խնդրում «իր ագահության համար», «խոսքի ազատությունը ոտնահարելու» և «նրա համար, որ իշխանության բերեց Վլադիմիր Պուտինին», հաղորդում է BBC Russian–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)