Բակո Սահակյանը հարգել է Սումգայիթի զոհերի հիշատակը
Արցախ
Սումգայիթի ջարդերի 24-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այդ մասին ասված է ԼՂՀ նախագահի մամլո գրասենյանի տարածած հաղորդագրությունում։
Այնուհետև Բակո Սահակյանը ծանոթացել է հուշահամալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին:
ԼՂՀ նախագահը կարևորել է շինարարական աշխատանքների որակով ու ժամանակին իրականացումը և համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Սումգայիթի ջարդերը տեղի են ունեցել 1988-ի փետրվարի 27-ին և տևել մոտ երեք օր, որի ընթացքում ադրբեջանցիները սպանել են ավելի քան 100 հայ։ Սպանդն ուղեկցվել է հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան