Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը Դուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև» Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասը Ռոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո Ֆերդինանդ Անգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիային 88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքները Կոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառով Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը 

ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի համար հետկոնֆլիկտային սցենարներ կմշակի

Արցախ

Փետրվարի 27-ի Եվրոպայի Խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը հանգել է Հարավային Կովկասի երեք երկների վերաբերյալ հետեւյալ եզրակացություններին:

1. ԵՄ-ն ողջունում է Արեւելյան գործընկերության շրջանակներում գրանցված նշանակալից առաջընթացը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ԵՄ հարաբերություններում: Այս համատեքստում, ԵՄ-ն ընդգծում է Արեւելյան գործընկերության կարեւորությունը որպես յուրահատուկ ձեւաչափ Եվրոպական հարեւանության քաղաքականության համար:

2. Վերահաստատելով իր առանցքային շահերը տարածաշրջանում, որոնք հիմանակում առնչվում են անվտանգության եւ կայունության, ժողովրդավարական բարեփոխումների, էներգետիկ եւ տնտեսական ներդրումների հետ՝ ԵՄ մնում է հավատարիմ բարեկեցության, անվտանգության, ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, արդար պետական կառավարման, կայուն զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության սկզբունքներին ողջ Հարավային Կովկասում եւ պատրաստ է ավելացնել ջանքերը աջակցելու վստահության կառուցման, ինչպես նաեւ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումների համար՝ սերտ համագործակցելով բոլոր համապատասխան կողմերի հետ:

3. ԵՄ-ն կարեւորում է Վարշավայում Արեւելյան գործընկերության վեհաժողովի ընթացքում ստանձնած պարտավորությունների շարունակական իրականացումը եւ վերահաստատում է, որ բարեփոխումների տեմպերը կսահմանեն ԵՄ-ի հետ հարաբերությունների ինտեսիվությունը, եւ այն գործընկերները, որոնք առավել ներգրավված կլինեն բարեփոխումների մեջ, ավելի կշահեն ԵՄ-ի հետ իրենց հարաբերություններում, այդ թվում՝ առավել սերտ քաղաքական ասոցիացիա, խոր աստիճանական տնտեսական ինտեգրում ԵՄ ներքին շուկա, քաղաքացիների անվտանգ եւ լավ կառավարվող շրջակա միջավայրում շարժունության ապահովում եւ ԵՄ աջակցության բարձրացում:

Հայաստանին վերաբերող հատվածում ԵՄ-ն ողջունում է Ասոցիացիայի Համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացը: Այն փաստում է, որ բանակցությունների համար նախատեսված պայմաններն իրականացվել են: ԵՄ-ն շեշտում է, որ Հայաստանը պետք է շարունակի ոլորտային բարեփոխումները եւ կանոնակարգվող մերձեցումը առեւտրի եւ առեւտրին առնչվող հատվածներում՝ հիմնվելով ԽՀԱԱՀ (խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի) նախապատրաստական գործընթացի վրա: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ըստ Հայաստանի՝ միասին հայտնաբերած կարիքների:

ԵՄ-ն ընդգծում է 2012-ի մայիսին կայանալիք խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունները միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու հույժ կարեւորությունը եւ ուշադրությամբ կհետեւի Հայաստանի ընտրական զարգացումներին:

ԵՄ-ն խրախուսում է Հայաստանին առավել բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարական հաստատությունները ամրապնդելու, դատական համակարգի անկախությունը, քաղաքական բազմակարծությունը եւ լրատվամիջոցներին հավասար հասանելիությունը, ինչպես նաեւ մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները ապահովելու համար եւ վերահաստատում է իր աջակցությունը այդ բարեփոխումներին:

ԵՄ-ն ընդգծում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի կարեւրությունը եւ ողջունում է Հայաստանի հանձնառությունը այս կապակցությամբ: Այս ոլորտում իրական առաջընթացը ֆունդամենալ է տնտեսական աճի եւ զարգացման համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ԵՄ-ն հայտնում է իր անհանգստությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններում դանդաղ առաջընթացի կապակցությամբ: Այս համատեքստում, ԵՄ-ն շարունակում է սատարել Մինսկի Խմբի ջանքերը, ինչպես նաեւ ընդունում է եռակողմ բանակցություններում առաջընթացի հասնելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեվի ջանքերը:

ԵՄ-ն իր մտահոգությունն է հայտնում շփման գծում աճող լարվածության կապակցությամբ եւ ընդգծում է հրադադարի ռեժիմը պահպանելու եւ վստահության կառուցման համապատասխան միջուցներ ձեռք առնելու հրատապ քայլերի կարեւորությունը:

ԵՄ-ն իր լիակատար պատրաստակամությունն է հայտնում աջակցել վստահության միջոցների կառուցմանը: Այս կապակցությամբ ԵՄ-ն ընգծում է իր ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղի եւ շրջակա տարածքների անվերապահ հասանելիությունը: Եվրոպայի Խորհուրդը կոչ է անում Բարձր ներկայացուցչին եւ Հանձնաժողովին, ԵԱՀԿ-ի հետ սերտ խորհրդակցություն պահպանելով, մշակել հետկոնֆլիկտային սցենարներ Լեռնային Ղարաբաղի համար, որպես հիմք ԵՄ-ի հետագա ներգրավվածության համար, հաղորդում է Lragir-ը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
Ամենադիտված