Ուկրաինան դուրս է եկել FATF–ի «սև ցուցակ»–ից
Ռուսաստան
FATF (Financial Action Task Force) փողերի լվացման դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը Ուկրաինային հանել է իր «սև ցուցակ»–ից։
Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Իրինա Ակիմովան։ Հոկտեմբերի 27-28–ը Փարիզում տեղի ունեցած լիագումար նիստում ըստ Ակիմովայի՝ կազմակերպությունը ողջունել է Ուկրաինայում փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի շուրջ իրականացվող առաջընթացը։ «Ուկրաինան հինականում կատարել է իր պարտավորությունները անցյալ տարի կազմակերպության կողմից Ուկրաինայում գործողությունների ծրագրում հայտնաբերած թերությունների առումով», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)