«Ավելին քան բանակցություններ. կառավարելով անսպասելին» թեմայով դասախոսություն
Հասարակություն
Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցը և «ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ» PR ռազմավարական ընկերությունը հրավիրում են Ձեզ մասնակցելու «Ավելին քան բանակցություններ. կառավարելով անսպասելին» թեմայով դասախոսությանը, որը տեղի կունենա փետրվարի 29 –ին, ժամը 18:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:
Հեղինակային վարպետության դասընթացով հանդես կգա «ՍԿՈԼՈՎՈ» կառավարման դպրոցի պրոֆեսոր, բանակցությունների ոլորտի առաջատար մասնագետ, բանակցային գործընթացների հեղինակավոր խորհրդատու՝ Վանեսսա Սեյմանը:
Դասընթացին հրավիրված են հայաստանյան խոշոր և միջին բիզնեսի, առաջատար ֆինանսական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի, հասարակական և միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, բիզնես և քաղաքական բանակցությունների մասնագետ-խորհրդատուներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը